20:14 , 21 ապրիլ, 2026Armsport.am-ը գրում է․
Սուրեն Աղաջանյանը հաղթեց Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին և դուրս եկավ 2026 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1 րոպեում հաղթել էր ռուսաստանցի Սուներ Կոնունովին և անցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-2026-ի կիսաեզրափակիչ։