Հակոբյան Հասոն թուրքերին ոռ է մտել
12:33 , 21 ապրիլ, 2026
Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Հակոբյան Հասոն, գովաբանելով Ադրբեջանի հետ իբր ունեցած խաղաղությունը, հայտարարել է. «Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ»:
Հասոն թութակել է իր շեֆի ցնդաբանությունները՝ փաստացի հայտարարելով, որ Հայաստանն իր անվտանգության բանալին տվել է Ադրբեջանին, և որ եթե թուրքերը մեզ խաղաղություն չպարգևեն, ապա հայ ժողովուդրը հավիտյանս ստիպված է լինելու տառապել:
Ուշագավ է հատկապես այն, որ Հասոն, փաստորեն, փոխկապակցել է հայերի ու թուրքերի ճակատագրերը՝ փորձելով հաճոյանալ թշնամիներին՝ մոռանալով այն ողբերգական անցյալը, երբ հայերի ու թուքրերի ճակատագրերն իսկապես միահյուսված էին. Օսմանյան կայսրությունն իր քաղաքացի հայ բնակչությանն ուղղակի սրի քաշեց, իսկ ԽՍՀՄ տարիներին Նախիջևանը Բաքուն հայերից դատարկեց: Վերջին մի քանի տասնամյակի արյունոտ պատմությունն էլ գիտեն բոլորը:
Գուցե հասոն դեմ չէ սեփական ճակատագիրը փոխկապակցել թուրքերի հետ, սակայն հայ ժողովրդի համար թուրքերի հետ փոխկախակցվելն ուղղակի կործանարար է. պատմությունն է դասեր տվել ու նախազգուշացրել՝ զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է կորցնել: