Դшնшկшհшրել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին (Video)


08:12 , 21 ապրիլ, 2026

Կեսգիշերն անց shamshyan.com-ը  հայտնել է, որ  Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Հալաբյան փողոցում դանակահարել են:

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 
 
Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարվածի ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց:

Թե որն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, դա նույնպես պարզվում է: