Արսեն Հարությունյանն Ջերմուկ գրուպի էժանագին էներգետիկի գովազդ է անում, բայց ինքն անձամբ չի խմել այն (Video)
10:39 , 21 ապրիլ, 2026
Արսեն Հարությունյանն էժանագին էներգետիկի գովազդ է անում, բայց ինքն անձամբ չի խմել այն ու չի փչացնում իր առողջությունը։ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանն ամբողջ օրը զբաղված է Ջերմուկ գրուպի էժանագին էներգետիկները գովազդելով։ Երբ ողջ աշխարհում բժիշկները, սննդաբաններն ու ոլորտի մարդիկ ահազանգում են դրա վնասարակության, կախվածություն առաջացնելու մասին, հատկապես անչափահասների շրջանում, մեր մարզիկը օրնիբուն գովազդում է դա ու անգամ մեկնաբանություններում սեփական հետևորդների նախատինքին արժանանում։ Էներգետիկի անվան տակ վաճառվող այդ ըմպելիքը ընդամենը 200-300 դրամ արժե և հասանելի է շատերին ու հատկապես տարածված է դպրոցականների շրջանում։ Անցյալ տարի անգամ մահվան դեպք էր գրանցվել դրա չարաշահման արդյունքում. ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտ էր մահացել սրտի կանգից։ Բայց Արսենին այդ ամենը չի մտահոգում, կարևորը գովազդ անի, գումար աշխատի։
Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Ջերմուկ գրուպի էժանագին էներգետիկի գովազդ է անում, բայց ինքն անձամբ զզվում է խմել այն ու չի փչացնում իր առողջությունը