Իլհամի օգնականը բռնել է Նիկոլի սուտը


15:11 , 20 ապրիլ, 2026
Ընդդիմությանը հռչակելով որպես պատերազմի հրձիգ՝ Նիկոլը պնդել է, թե իր օրորք այլևս լիարժեք խաղաղություն է: «Խաղաղությունն էն ա, երբ որ զոհ չկա սահմանին, վիրավոր չկա սահմանին»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու զուգահեռաբար դեմոնիզացրել է Արցախյան շարժումը՝ պնդելովց, թե միայն դա է եղել խաղաղության չգոյության պատճառը:

Սա լկտռի սուտ է, որը Նիկոլը փորձում է հանրության վրա ծախել՝ շատ լավ հասկանալով մարդկանց վախերը: Իրականում հենց հիմա ոչ մի խաղաղություն էլ չկա՝ չնայած Նիկոլը կարծես Արցախյան շարժման էջը ոչ միայն փակել է, այլև դարձել է Իլհամի պրոքսին: Դա է փաստել, մասնավորապես, Հաջիև Հիքմեթը, որ հայտարարել է՝ Հայաստանի հետ չի կարող լինել խաղաղություն այնքան ժամանակ, քանի դեռ չի գործում «Զանգեզուրի միջանցքը» և չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը:

Թուրքերը շատ կոնկրետ կերպով մերկացնում են Նիկոլի սուտը. հայտարարում են, որ խաղաղություն փաստացի չկա, որ այն կհաստատվի միայն այն դեպքում, երբ TRIPP կոչվածը սկսի գործել ու ՀՀ Սահմանադրությունը փոխվի: Մինչդեռ Նիկոլը, փաստորեն, չեղածը, «օդում կախվածը» ներկայացնում է որպես արդեն իսկ կայացած իրողություն՝ այդպիսով մարդկանց հիմարի տեղ դնելով:

Ենթադրենք՝ TRIPP-ն առկախվեց՝ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, ենթադրենք՝ Հայաստանի ժողովուրդը Նիկոլի Սահմանադրությանը հանրաքվեին «ոչ» ասեց, Ադրբեջանը հարձակվելո՞ւ է:

Չկասկածեք, որ պատերազմ լինելու է, բայց միայն այն դեպքում, եթե իշխանության ղեկին Նիկոլը մնա, քանի որ հակառակ դեպքում թուրքերին է՛լ ոչ ոք հաղթանակի, Սյունիքի գրավման երաշխիքներ չի տա: