Նիկոլը թքեց…
13:22 , 20 ապրիլ, 2026
Այն բանից հետո, երբ Նիոլի հեռախոսի դիմային տեսախցիկը Հակոբյան Աննային ֆիքսել էր կառավարական առանձնատանը, պարզվեց, որ «տիկինը» բնավ տնային տնտեսուհի դառնալու նպատակով չէ, որ վերադարձել է յուր նախկինի մոտ. Գյումրիում Աննան ուղեկցել է Նիկոլին՝ հիշեցնելով հին օրերը: Ի դեպ՝ ասում են՝ Գյումրիում Նիկոլի տապալված այցի ու «մարդաքչությամբ» միայն հրհռոց առաջացնող «կանցեռտի» պատճառներից մեկը հենց Աննայի՝ նախկին ամուսնու կողքին հայտնվելն է եղել. Նիկոլի հանդեպ նողկանքին գումարվել է Աննայի հանդեպ բնական ատելությունը:
Այն մասին, թե ինչու է Աննան կրկին Նիկոլի անկողնում հայտնվել, կան մի շարք վարկածներ: Ոմանք, օրինակ, պնդում են, թե խնդիրը ՔՊ-ի ներսում նկատվող կենտրոնախույս պրոցեսներն են, ոմանք համոզված են, որ Աննան չի էլ բաժանվել, և այդ ամենն ուղղակի խաղ էր՝ ուշադրության կենտրոնոմ մնալու, օրակարգ թելադրելու, ոմանք էլ համոզված են, որ Աննան ուղղակի միայնակ չի կարողացել երկար ձգել. ջահել է, մարմինը սեքս է ուզել. քանի որ հանրային ուշադրության կենտորոնում է, չէր կարող «սիրած անել», ուստի որոշել է ռիսկի չդիմել: Իհարկե, այլ հարց, թե զուգընկերը որքանով կկարողանա բավարարել երկար ժամանակ «սովամահության» մատնված Աննայի գրգռված կրքերը՝ հաշվի առնելով քայքայված նյարդերն ու ալկոհոլը, բայց դա խոսակցության բոլորովին այլ թեմա է:
Երևի Աննան հասկացել է, որ Նիկոլի վարկանիշի անկումն անհնար է այլևս կասեցնել՝ անկախ նրանից՝ միասին են, թե՝ոչ, ուստի որոշեց է՛լ ձևեր չթափել ու հիմա էլ նման կերպ հասարակության ուշադրությունն առավելագույնս Նիկոլի ու իր կողմը թեքել՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ: Ըստ երևույթին, փիառշիկները խորհուրդ են տվել այս փուլում նման շոու բեմադրել՝ վստահեցնելով, թե դա քաղաքականապես օգտակար կլինի, դիվիդենտներ կբերի:
Բոլոր դեպքերում մի բան հաստատ է՝ Նիկոլը թքեց…