Նիկոլը սրբագրում է իր աղմկահարույց հայտարարությունը


16:03 , 18 ապրիլ, 2026
Կառավարության նիստին հայտարարելով, որ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է՝ Նիկոլը միաժամանակ պնդել է, թե ՀՀ քաղաքացու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե որքան է ծախսում մարդը սեփական բարեկեցության համար, այլ կախված է նրանից, թե բյուջեից որքան է հատկացվում քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: «Հետևաբար,-հայտարաել է Նիկոլը,-հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»:

Փաստորեն՝ Նիկոլը որոշել է մի փոքր սրբագրել իր՝ տարիներ առաջ երկնած ու պարբերաբար կրկնված այն հայտարարությունը, թե աղքատությունը մարդկանց գլուխներում է միայն,մարդն է պատասխանատու իր բարեկեցության համար: Հիմա նա ընդունում է, որ այնքան էլ այդպես չէ, և որ Կառավարությունն էլ ազդեցություն ունի մադկանց սոցիալական վիճակի վրա,ավելին՝ նախևառաջա հենց Կառավարությունն ունի,որ տնօրինում է հարկերը: Ինչո՞ւ է նա սա ասում: Ասում է, քանի որ շատ լավ է հիշում այն բացասական ռեակցիան, որ առաջացել էր աղքատության մասին իր հայտարարության պատճառով. հանրային ատելություն էր բորբոքվել ՔՊ-ի հանդեպ: Հիմա Նիկոլը փորձում է սեր առաջ բերել իր հանդեպ՝ ընդունելով, որ պետությունն է նախևառաջ, որ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության համար:

Այլ հարց, իհարկե, որ հարկերի ու բարեկեցության մասին Նիկոլի վերոհիշյալ հայտարարությունն իրականում շատ խնդրահարույց է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ հարկերից գոյացած բյուջետային միջոցներից հիմնականում օգտվում են նրանք, ովքեր գյուռ-գյուռ պարգևավճարներ են ստանում, և եթե չլինեին ընտրությունները, ապա հաստատ համոզված եղեք, որ նույնիսկ 1000-ով չէին բարձրանալու թոշակերը: