14:04 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Միխայիլ Կիպերմանը՝ Վերա Բրեժնևայի նախկին ամուսինը, փոխարինող է գտել երգչուհուն: Գործարարը հանդիպում է շիկահեր Նոմի Գայվանենկոյի հետ:
Ինչպես հայտնում է «Վզգլյադը», Կիպերմանը տարվել է իր նախկին կնոջ գրեթե պատճենով՝ Elite գործակալության շիկահեր մոդել Նոմի Գայվանենկոյով:
Հայտնի է, որ աղջիկը ապրում ու աշխատում է արտասահմանում, հաճախ նկարահանվում է հեղինակավոր ամսագրերի համար:
Միխայիլն ու Ալյոնան (աղջկա իսկական անունն է) միասին են ավելի քան 6 ամիս: Գործարարն արդեն նրան ներկայացրել է իր ընտանիքին, ծանոթացրել իր ու Վերա Բրեժնևայի դստեր՝ Սառայի, և նախորդ ամուսնություններից ունեցած 2 երեխաների հետ:
Դատելով ամեն ինչից՝ Վերան դեմ չէ նման շփմանը: 




