17:33 , 16 ապրիլ, 2026
Պնդելով, թե ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու այլ եղանակ չգիտի, քան ընտրակաշառք բաժանելը՝ Լուլուն հայտարարել է, թե սխալ է պետության կողմից թոշակների բարձրացումը կամ ներդրված առողջապահության ապահովագրությունը համարել ընտրակաշառք՝ բաժանվող իշխանությունների կողմից, քանի որ ընտրություններից հետո էլ են մարդիկ ստանալու բարձր կենսաթոշակներ և կարողանալու են օգտվել առողջապահական ապահովագրությունից:
Լուլուն ընդամենը փորձել է լեգիտիմացնել իրենց գործողությունները՝ շատ լավ հասկանալով, որ դրանք ունեն քաղաքական լեգիտիմոթյան պակաս. նախ՝ հայտարարել, թե բյուջեում փող չկա, որ թոշակները բարձրացվեն, իսկ դրանից խիստ կարճ ժամանակ անց ասել, որ այդ միջոցները, այնուամենայնիվ, գտնվել են միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հանրային արձագանքը խիստ բացասական է, ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք: Սեփական ենթականերին ու ենթակաների ենթականերին միլիարդավոր դրամներ բաժանող Նիկոլը հասկացավ, որ եթե շատ համառի, ապա լավ չի վերջացնի: Դրանից հետո էր, որ ոչ միայն թոշակները, այլև նպաստները բաձրձրացվեցին, մի շարք ուղղություններով ևս բարելավումներ գրանցվեցին:
Հստակ է՝ թոշակների, նպաստների բարձրացման և այլ նմանատիպ բարեփոխումների համար ընտրված ժամանակահատվածը չի կարող հարցեր չառաջացնել։ Այդ բարեփոխումներն ունեն ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, իսկ Լուլուի փորձը՝ դա ներկայացնելու որպես անկաշառ պետական հոգածության դրսևորում, մեղմ ասած՝ ծիծաղելի է թվում. մարդիկ հո խոտ չեն ուտում…