13:38 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 9-ին Ճապոնիայի Հոնսյու կղզի Տոյամա պրեֆեկտուրայում գրանցվել է բարձր ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ: Ասահի քաղաքում ջերմաստիճանը հասել է մինչև 34.3 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ամառային շոգ եղանակ է տիրում նաև Ճապոնական ծովափին հարող այլ շրջաններում: Շատ վայրերում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Շոգ եղանակի պատճառը «Դանաս» թայֆունի բերած ցիկլոնն է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտուց:
Տոկիոյում այսօր ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի, փչում է ուժեղ քամի: