Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տուժածներ


11:28 , 16 ապրիլ, 2026

Հինգշաբթի գիշերը՝ ապրիլի 16-ին, Կիևը ենթարկվել է վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումներից մեկին: Պայթյուններ են գրանցվել քաղաքի մի քանի թաղամասերում. փրկարարական ծառայությունները շարունակել են փլատակների մաքրման և ավերակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել, 26-ը՝ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մոտ 20 հոգու էլ օգնություն են ցույց տվել հենց տեղում։

Նախորդ՝ ապրիլի 15-ի գիշերը նույնպես զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի մի շարք մարզերին, այդ թվում՝ Դնեպրին, Զապորոժիեին, Սումիին և Օդեսային, որտեղ նույնպես գրանցվել էին ավերածություններ և զոհեր։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևի երկնքում թանձր սև ծուխ է բարձրացել: