«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում


13:13 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված «Երևանը երգերի մեջ» խորագիրը կրող համերգային ծրագրով: 

Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ: 

Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջև անցկացվել է նաև «Լավագույն ձևավորված զամբյուղ» խաղ-մրցույթ: 

Անկախ հաղթողներից՝ պարգևների են արժանացել բոլոր մասնակիցները: