ՀՀ–ն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով. ԱԳՆ


11:26 , 15 ապրիլ, 2026

Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը», – ասել է նա։

Նշենք, որ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին Մոսկվայում։