13:01 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում այսօր 6 մարդ է ընկել ռադիոակտիվ ջրի հոսքի տակ, որը պարունակել է ցեզիում ու ստրոնցիում-90: Դա 2011թ. մարտից առաջին նման դեպքն է, հայտնում է կայանի օպերատոր-ընկերությունը:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ 11 հոգուց բաղկացած բրիգադն իրականացրել է ջրի խողովակաշարերի համակարգի վերանորոգման աշխատանք, որի ընթացքում սխալմամբ անջատել են ոչ այն խողովակը, որն անհրաժեշտ էր, հայտնում է ITAR-TASS-ը:
Դրա հետևանքով ռադիոակտիվ հեղուկը ճնշման տակ թափվել է 6 մարդու վրա, նրանց վիճակը ներկայումս ճշտվում է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեպքի հետևանքով համակարգից արտահոսել է 10 տոննա ռադիոակտիվ ջուր: Հեղուկն արտահոսել է մոտ 50 րոպե: