Վարդանյան Ծովիկն Ադրբեջանի հետ կապված է պորտալարով


17:55 , 14 ապրիլ, 2026
Հայտարարելով, որ խաղաղությունն այն նպաստավոր միջավայրն է, որի պայմաններում Հայաստանն ամրապնդում է իր անկախությունը՝ ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը պնդել է, որ առանց այդ խաղաղության անհնար է լինելու անկախությունն ամրապնդել, քանի որ կոնֆլիկտի մեջ ընկնելու ու արտաքին օգնություն ստանալու դեպքում Հայաստանն ընկնելու է կախվածության մեջ: «Ընտրելով խաղաղությունը՝ մենք ընտրում ենք անկախությունը»,-հայտարարել է Ծովիկը:

Ծովիկի հայտարարությունը շատ նման է Նիկոլի տեքստերին. վերջինս պարզ տեքստով պարբերաբար ասում է, որ Արցախը դիտմամբ հանձնել է, որ Հայաստանն ազատի «ռուսական թոկից»: Չնայած Ծովիկը ռուսների անունը չի տվել, բայց պարզից էլ պարզ է, թե ում և ինչի մասին է նա ակնարկել: Ասում է, որ եթե անգամ հարց դրվի՝ Արցախը հետ բերել ու ռուսների հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ գտնվե՞լ, թե՞ կորցնել անգամ նոր տարածքներ ու իլհամացվել, բայց ռուսական ազդեցությունից դուրս գտնվել, իրենք կընտրեն երկրորդ տարբերակը:

Կընտրեն, քանի որ հասկանում են, որ հակառակ դեպքում իրենք իշխանության ուղղակի չեն լինի, և նույնիսկ անկախ նրանից, թե Հայաստանի հաջորդ ղեկավարն ինչ անուն-ազգանուն կունենա, Արցախը քամուն տվածները պատասխնաատվությունից խուսափել չեն կարողանա:

ՔՊ-ական իշխանությունն Ադրբեջանի հետ կապված է պորտալարով.որքան մեծ լինի թուրքերի ազդեցությունը Հայաստանի վրա, այնքան Նիկոլն իրեն ավելի ամուր կզգա: