Երկիրը մահվան հովտի վերածած Նիկոլը կյանքի տևողությունից է խոսում
13:27 , 14 ապրիլ, 2026
Հայ ժողովրդի գլխին աննախադեպ աղետներ բերած Նիկոլը, որ չի դադարում «փրփրուրներից կախվել», պարծեցել է, թե նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում՝ 78.4, որը պատմության մեջ աննախադեպ թիվ է։ «Սա շատ մեծ և էական գործոն է, որը մեր հիմնական նպատակներից մեկն է»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը խոշոր գործարարների հետ հանդիպմանը:
Պատահական չէ, բնականբար, որ Նիկոլն այս մասին խոսել է. նրա նպատակը ոչ թե եղել է գործարարներին ինչ-որ ստատիստիկա մատուցելը, այլ հասարակությանը լսեցնելը. Ուզում է ասել, թե ինքն իբր այնքան լավ է կառավարում եկիրը, որ մարդիկ սկսել են պարզապես չմեռնել, իսկ եթե իր օրոք մադիկ չեն մեռնում, ուրեմն շատ տրամաբանական կլինի, որ էլի վերընտրվի, որ կյանքի տևողութունը երկրում փաստացի հավերժական լինի:
Որքանո՞վ է բարոյական, երբ կյանքի տևողության աճով հպարտանում է մի իշխանություն, որի կառավարման տարիներին տեղի ունեցած աղետների հետևանքով հազարավոր երիտասարդ կյանքեր են ընդհատվել, որպեսզի հանկարծ Նազարյան Լենան իրեն դավաճան չզգա…