Բրազիլիայում թույլ են տվել անկարգությունների կազմակերպիչների վրա կրակել ռեզինե փամփուշտներով


12:43 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրազիլիայի Սան Պաուլու և Ռիո դե Ժանեյրո նահանգների իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում փողոցային ցույցերի ժամանակ բարբարոսության դեմ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Սան Պաուլուի հասարակական անվտանգության նախարար Ֆերնանդու Գրելյան հաղորդել է, որ ոստիկանությանը հրահանգ է տրվել ռեզինե փամփուշտներ կիրառել անկարգությունների կազմակերպիչների դեմ:

Նահանգի ոստիկանությունում կստեղծվի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, որը կպայքարի ցուցարարների շարքերը ներխուժած բարբարոսների և խուլիգանների դեմ: 

Ռիո դե Ժանեյրոյում իրավապահ մարմինները եկել են այն համաձայնության, որ անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվության պետք է ենթարկվեն «մասնակցություն հանցավոր խմբավորմանը» հոդվածով, որը նախատեսում է 8 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի մի խումբ անարխիստներ ցույցից հետո փողոցային անկարգություններ են կազմակերպել բրազիլական երկու մեգապոլիսներում: Ցույցը կազմակերպվել էր հաջակցություն Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային դպրոցների գործադուլ հայտարարած ուսուցիչների: