Երեկվա կամուֆլյաժային ակցիան շատ լուրջ բացթողումներ ուներ


12:47 , 9 հոկտեմբեր, 2013

Երեկվա կամուֆլյաժային ակցիան շատ լուրջ բացթողումներ ուներ: Երեկ ամբողջ օրը դրա մասին եմ մտածել, թե ինչքան բանից են թերացել ակցիա կազմակերպողները:

Եթե մի քանիմտարի վարչապետի շուրջ ձևավորվում է ինտելեկտուալների թիմի ղեկավարի իմիջ, չի կարող նա միանգամից տեղավորվի բանակի "ճիշտ քյարթի" եղած կերպարի մեջ, դրա համար էլ դիսոնանս ա առաջացնում հասարակության մեջ:
Կամ գեներալներին փոխեք, կամ մարդուն պադստավկա մի արեք:

Բանակի ֆոնին ուզում եք լավ երևալ, հազար ու մի այլ ձևեր կան:

Գնացեք զինակոչիկների ծնողների հետ դիրքեր, խոսացեք պրոբլեմներից, լուծեք նրանց: Համերգներ կազմակերպեք չաստերում մշակույթի նախարարի ներկայությամբ, սիրիահայ զինծառայողների հետ թող հանդիպի սփյուրքի նախարարը, գյուղ նախարարը թող սահմանամերձ գյուղեր շատ գնա:



Կամ գոնե կոմանդնո-շտաբնոյ կետում կանգնեիք ու հեռադիտակով հետևեք զորավարժություններին:
Ու մեկ էլ ձեր իսկ կողմից վերահսկվող ու վճարվող լրատվամիջոցներին հետևեք ու բացատրեք, որ զորավարժությունը կայֆավատի թեմա չի: