19:12 , 13 ապրիլ, 2026
Թունյան Բաբոն հայտարարել է, որ ինքը վստահ է՝ կազմելու են Սահմանադրական մեծամասնություն, քանի որ մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, գնահատում են խաղաղության գինը, ինչպես նաև հասկանում են, թե Հայաստան «գործուղված» մարդիկ ինչով են զբաղված:
Երանի թե իսկապես Բաբոն ճիշտ լիներ, երանի թե իսկապես մարդիկ հասկանային՝ ինչ է երկրում կատարվում, ով ով է, ով ինչ է անում: Վստահեցնում ենք Բաբոյին, որ այդ դեպքում ոչ միայն անհնարին կլիներ ամռանը նախատեսված ՔՊ-ի վերարտադրությունը, այլև այսօր Հայաստանում իշխանության ղեկին բոլորովին այլ մարդիկ կլինեին, իսկ Նիկոլը կլիներ լավագույն դեպքում Կոշի գաղութում:
Ցավոք, հայ հանրությունը մի շարք պարամետրերով չի համապատասխանում այն մարտահրավերների բնույթին, որոնք կախվել են մեր գլխին, քաղաքականապես չափազանց խակ է ու չի կարողանում լավը տարբերել վատից: Խոշոր հաշվով Նիկոլը հաղթահարել է երկու մեծ ճգնաժամ՝ 2020-ի պատերազմի ու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով գոյացած քաղաքական մարտարհարվերները, ցավոք, երկու դեպքում էլ ոչ առանց «միակ տղամարդու» աջակցության: Այդ «միակ տղամադրը» կրկին օգնության է հասնելու Նիկոլին ամռանը, և թող ոչ ոք չկասկածի, որ Նիկոլն էլի վերարտադրվելու է, թող ոչ ոք չկասկածի, որ եթե Նիկոլը ասենք Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մարդ էլ ուտի, Եվրոպան դա ողջունելու է ու հռչակելու է՝ ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ գործողություն:
Եթե ընդդիմությանը չհաջողվեց հետընտրական փուլում իսկապես հեղափոխություն անել երկրում, ապա Նիկոլին հաղթել չի լինի: