12:12 , 9 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է է ռուս անվանի շախմատիստ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որի 150 մասնակիցների թվում են նաև մի խումբ հայ շախմատիստներ: Մեկնարկային 3 հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականի անդամ, փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 4-րդ մրցափուլում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Քաթարցի Ալ-Մոդհիակի Մոհամադին հաջողվեց սև խաքարերով դիմակայել հայ շախմատիստի ճնշմանը և վաստակել կես միավոր: Այս մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցիներ Մատլակովը, Կոկարևը, բելառուս Ժիգալկոն և իսպանացի Կորնեևը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Հակոբյանը 3,5 միավորով հաջորդում է առաջատարներին:
Նույնքան միավոր է վաստակել նաև ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը: Զավեն Անդրիասյանն ունի 3 միավոր և 16-րդ հորիզոնականում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ