«Երեխաներիս «Երեմյանի» պանրիկ եմ տալիս. երեկ ուտելուց հետո ցան ու քոր սկսվեց. ես էլ կերա, ինձ մոտ էլ սկսվեց. ընկերությունից ասեցին՝ գարնանային ալերգիա կլինի ու անգամ փորձանմուշ չվերցեցրին». քաղաքացին ահազանգում է


15:44 , 11 ապրիլ, 2026

«Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը գրառում է կատարել.

«Ամեն օր իմ երեխաները օգտագործում էին Երեմյան ապրանքանիշի պանրիկ։ Ես ընտրել եմ տվյալ արտադրանքը՝ վստահ լինելով, որ այն պատրաստված է անարատ կաթից և անվտանգ է օգտագործման համար։
Սակայն երեկ առավոտյան երկու երեխաներս պանրիկ օգտագործելուց հետո նրանց մոտ առաջացել է ցան, որը ուղեկցվել է քորով։ Նշեմ, որ այդ պահին այլ սնունդ չեն օգտագործել։
Անմիջապես դեղատնից ձեռք եմ բերել Նարինե մածուն և տվել երեխաներին՝ որպես հակաալերգիկ միջոց, ինչից հետո քորը նվազել է, իսկ ցանը՝ մեղմացել։
Համոզվելու համար, թե արդյոք արձագանքը պայմանավորված է պանրիկով, ինքս նույնպես օգտագործել եմ այն, և կարճ ժամանակ անց ինձ մոտ ևս առաջացել է ցան։
Կապ եմ հաստատել ընկերության հետ՝ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Այսօր ինձ զանգահարել են և նշել, որ կարող են տրամադրել դեղորայք, ինչից ես հրաժարվել եմ։ Այնուհետև տեղեկացրել են, որ առաքիչը կմոտենա և կվերցնի արտադրանքի նմուշը՝ ուսումնասիրության նպատակով, և տրամադրել եմ հասցե։
Սակայն մոտ մեկ ժամ անց կրկին զանգահարել են և հայտնել, որ լուսանկարները դիտելուց հետո իրենց աշխատակիցը եզրակացրել է, թե ալերգիան առաջացել է ծառերի փոշուց՝ առանց արտադրանքի նմուշը վերցնելու և որևէ ուսումնասիրություն իրականացնելու։
Արտադրանքը ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշենի «Երևան Սիթի» խանութից։