Իսրայելը դատապարտել է զինաթափման հարցերով ՄԱԿ կոմիտեում Իրանի նշանակումը


12:05 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսրայելի իշխանությունները դատապարտել են ՄԱԿ-ի զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով կոմիտեում Իրանի ներկայացուցչին նշանակելու որոշումը՝ հաղորդում է Associated Press-ը:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում հայտարարել է, որ իրեն անհասկանալի է միջուկային զենքի մշակման մեջ կասկածվող երկրին զինաթափման հարցերով ՄԱԿ կոմիտեում թույլտվությունը:

Դեսպանը նշել է, որ Իրանի նշանակումը կոմիտե նույնն է, ինչ նարկոբարոնին նշանակել դեղագործական ընկերության տնօրեն:

Զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով ՄԱԿ կոմիտեն, որին անդամակցում է 193 երկիր, հոկտեմբերի սկզբին միաձայն կողմ է քվեարկել Իրանի ներկայացուցչին զեկուցողի պաշտոնում նշանակմանը: