Մանասյան Անոն թուրքերի թասիբին է կանգնել
16:29 , 10 ապրիլ, 2026
ՄԻՊ Մանասյան Անոն, որին ժողովուրդը քնքշաբար «սիրուն» Անո է անվանում, փորձել է պատճառաբանել, թե ինչու չպետք է ՔՊ-ին կամ Նիկոլին թուրքի հետ նույնացնել: Պարզվում է՝ երբ մարդիկ ՔՊ-ական իշխանությունը համարում են դե ֆակտո թուրքական իշխանություն, դրանից Հայաստանի իմիջն է ահավոր տուժում. մեզ ռասիզմի համար են մեղադրում ու արձանագրում՝ ռասիստական խոսքը Հայաստանում տարածված է: Անոն խոստովանել է, որ իր առաջ խնդիր է դրել անել ամեն ինչ՝վերացնելու նմանատիպ «անհանդուրժողականությունը»:
Իսկ ո՞վ էր կասկածում. բա Վարդապետյան Աննայի ընկերուհուն իզո՞ւր են պաշտոն տվել, հո չեն տվել, որ գնահատականներ տա Նիկոլի՝ յուր քաղաքական օպոնենտների դեմ իրագործած տեռորին, քաղբնատարկյալների առատությանը կամ լրագրողների հասցեին Նիկոլի շպրտած արտաայտություններին: Դրել են, որ սրբագրի ՔՊ-ի վարքը, պետք եղած ժամանակ էլ կողքից կպնի, որ թրքացման գործը հաջողությամբ գլուխ բերեն, որ Հայաստանում թուրքերին է՛լ թշնամի չհամարեն, որ վատի, անբարոյականության ու չարի խորհրդանիշ չլինի «թուրք» եզրը, որ հանկարծ չընկնի Իլհամի տրամադրությունը:
Հետաքրքիր է՝ իսկ Արդբեջանում հակահայկական հռետորաբանության հանդեպ է՞լ են դրսի կառույցները նույն վերաբերմունքը դրսևորւմ: Անոյին բողոքող կառույցները չե՞ն նկատում այն հակահայկական օրակարգը, որ Իլհամն է ամեն կերպ առաջ մղում՝ ատելություն սերմանելով մեր հանդեպ իր հասարակության ներսում:
Չեն նկատի. որպեսզի նկատեն, նախ պետք է բողոքող լինի, իսկ բողոքողներ, բնականբար, չկան. Նիկոլը քանի՞ գլխանի է,որ Իլհամի համար խնդիրներ ստեղծի: