13:44 , 10 ապրիլ, 2026Թրամփից բացի՝ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել Իրանի դեմ հարձակման Նեթանյահուի պլանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին։
«Նեթանյահուն Իրանի դեմ հարձակման պլան ներկայացրել է նաեւ Օբամայի նախագահ եղած ժամանակ։ Օբաման մերժել է այդ պլանը»,- ասել է Ջոն Քերին։
«ԱՄՆ մյուս նախագահները, ներառյալ Ջո Բայդենը եւ Ջորջ Բուշը, նույնպես դեմ են արտահայտվել այդ պլաններին»,- ավելացրել է նախկին պետքարտուղարը։
Ջոն Քերիի խոսքով՝ Թրամփը ԱՄՆ միակ նախագահն է, որն ընդունել է Իրանի դեմ հարձակվելու պլանը։
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ նախագահները տարբեր ժամանակաշրջաններում, իմանալով Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու վտանգների մասին, ձեռնպահ են մնացել նման ռիսկային որոշում ընդունելուց։