Ադրբեջանի նախագահական ընտրություններին առաջին երկու ժամվա ընթացքում քվեարկել է շուրջ 1 միլիոն մարդ


11:31 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահական ընտրություններին քվեարկության առաջին երկու ժամվա ընթացքում մասնակցել է ավելի քան 937 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Երկրում ընդհանուր առմամբ ձայնի իրավունք ունի 5 միլիոն 145 հազար 643 մարդ: ԿԸՀ-ի հաշվարկների համաձայն՝ իրենց քաղաքացիական պարտքն արդեն կատարել է ընտրողների 18.22%-ը:

Իր քաղաքացիական պարտքը կատարել է նաև Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, որը նախագահի թեկնածուների թվում է:

Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ քվեարկության առաջին ժամերն անցնում են հանգիստ, առանց միջադեպերի: Դիտորդները ևս էական խախտումներ չեն գրանցել: