Մնաս Բարով


15:33 , 9 հոկտեմբեր, 2013

Գարուն

Մնաս բարով, իմ լավ գարուն,
Գլխիս իջար հանկարծահաս,
Քամու նման նուրբ զարկեցիր  ու հեռացար…
Բարով գնաս…

Դեռ չտեսած ամռան արև,
Դեռ ծիլերից չկշտացած`
Բողբոջները խաբվեցին ջերմ շողերին, 
Ժամանակից շուտ ծաղկեցին,
Ու ցրտերից շուտ… չորացան…
Բարով մնաս…

Իմ ճամփեքին քո հետքերը դեռ կմնան,
Գուցե երկար,
Գուցե վաղն էլ անհետանան,
Բայց դու ժպտա…
Անկեղծ ժպտա…

Դու չտխրես,
Չմոռանաս իմն ու քոնը,
Միայն մերը…

Մենք կսիրենք…
Քո գարունը այնքան… քոնն է…
Իմ գարունը…իմն է այնքան…

Մնաս բարով…