Նեթանյահուն հրամայել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ


20:42 , 9 ապրիլ, 2026

Նեթանյահուն հրամայել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։

«Ի պատասխան Լիբանանի կողմից ուղիղ բանակցություններ վարելու բազմիցս խնդրանքների՝ երեկ ես հանձնարարեցի կառավարությանը հնարավորինս շուտ սկսել բանակցություններ Լիբանանի հետ։

Բանակցությունները կկենտրոնանան «Հեզբոլլահ»-ի զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։

Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը՝ Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը։