11:04 , 9 հոկտեմբեր, 2013Չնայած տնտեսական ճգնաժամին, երբեք ալտրուիստական գաղափարներով տոգորված մարդկանց պակաս չի զգացվում: Այդ մարդիկ պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել և գումարով աջակցել անապահով ընտանիքներին կամ ծանր հիվանդներին: Այնուամենայնիվ, որքան էլ որ վեհ լինի բարեգործության գաղափարը, որոշ նվիրատուներ և բարեգործական ընկերություններ կամա թե ակամա ավելի շատ վնաս են տալիս, քան թե օգուտ: Մենք չենք փորձում որևէ մեկին հետ պահել բարեգործական նպատակներով նվիրատվություն կատարելուց, սակայն հիմարություն կլինի ձեր միջոցները նվիրաբերել առանց իմանալու, թե ինչ է կատարվում բարեգործական կազմակերպությունների ներքին խոհանոցում:
1 Կաշառակերություն

Մարդիկ ի՞նչ հույսով են սովորաբար բարեգործականն նպատակներով տեղադրված արկղերում գումար գցում: Որոշ մարդիկ գուցե կարծում են, որ իրենց դժվարությամբ վաստակված գումարով կարող են տաք ապուր գնել ինչ-որ անապահով ընտանիքի համար կամ ինչ-որ գրենական պիտույքներ կամ հագուստ գնել երեխայի համար: Շատ քչերի մտքով կանցներ, որ այս գումարը հաճախ պարզապես հարստացնում է բարեգործական ընկերությունների ղեկավարներին:
Վերջերս հրապարակվել է, որ ավելի քան 50 բարեգործական կազմակերպություններ իրենց ֆոնդերի 4 տոկոսից էլ ավելի քիչն են տրամադրում բուն բարեգործական նպատակներով: Իրենց ստացած նվիրատվությունների մնացած 96 տոկոսը գնում է բարեգործական կազմակերպության ղեկավարների և միջնորդների գրպանը: «Երեխաների ցանկությունների ցանց» ընկերությունը, որ զբաղվում է մահամերձ երեխաներին օժանդակություն տրամադրելով, հավաքել է 125 մլն. դոլար: Այդ գումարից 110 միլիոնը գնացել է հավատարմատարների, իսկ 4 միլիոնը` բարեգործական ընկերության հիմնադիրների գրպանը:
Հայտնի է, որ այս բարեգործական ընկերությունները ստել են իրենց նվիրատուներին, իրենց համար բազմիցս դուրս գրել հավելյալ աշխատավարձեր և կազմակերպել ֆոնդհայթայթման խորհրդատվություններ, որոնք նախատեսված են եղել սոսկ իրենց բանկային հաշիվներն ավելացնելու համար: Այս կազմակերպություններն այնքան կաշառված են, որ նրանք ասես ծաղրի են ենթարկում իրենց նվիրատուների կարեկցական զգացումները: Մի այդպիսի օրինակ է «Ամերիկայի քաղցկեղի ֆոնդը», որը հավաքել էր 100 մլն. դոլար քաղցկեղով հիվանդներին օժանդակություն ցուցաբելելու համար, սակայն մահամերձ հիվանդներին տրամադրեց միայն անպիտան կախազարդեր, թղթե ափսեներ և անձեռոցիկներ:

Շատերն են հավանաբար մտածել բարեգործական նպատակներով նվիրաբերել իրենց մազերը: Այնքան համարձակ քայլ է կտրել լավ խնամված մազերդ ու բարեգործական նպատակներով նվիրաբերել դրանք: Թեպետ մեծ համարձակություն է պահանջվում գլուխը սափրելու կամ պարզապես մազերը կարճ կտրելու համար, մարդիկ գնում են այդ քայլին` ոգևորված այն մտքից, որ իրենց մազերը կօգտագործվեն սարսափելի հիվանդություններով տառապող մարդկանց կողմից:
Ցավալին այն է, որ շատ դեպքերում մազերն այդպես էլ տեղ չեն հասնում իրենց հասցեատերերին, այսինքն` հիվանդ մարդկանց, ում մոտ մազաթափության խնդիր կա: «Locks of Love»-ը (թարգմանաբար` սիրո փականներ)` կեղծամներ արտադրող ամենախոշոր բարեգործական ընկերությունը, տարեկան ստանում է 104,000 նվիրատվություններ մազերի տեսքով: Այդ նվիրատվությույնների (նկատի է առնվում մազերի) 80 տոկոսը աղբն են գնում, որովհետև դրանք չափազանց խոնավ են, չափազանց ճյուղավորված, չափազանց գորշ կամ չափազանց խառնված, ուստի և օգտագործման համար պիտանի չեն: Այնուամենայնիվ, մնացած 20 տոկոսը, որ որակյալ մազերն են և որոնցից կարելի է ստանալ 2,080 կեղծամ, ևս ամբողջությամբ չեն ծառայում իրենց նպատակին: Նրանց հաջողվել է ընդամենը 317 կեղծամ արտադրել: Ավելի պարզ պատկեր տալու համար նշենք, որ երկրորդ ամենախոշոր բարեգործական ընկերությունը, որը զբաղվում է բնական մազերից կեղծամների պատրաստմամբ` «Pantene Beautiful Lengths»-ը, տարեկան ստանում է 65,000 մազի նվիրատվություն և կարողանում է արտադրել ընդամենը 3,500 կեղծամ: Սա նշանակում է, որ 19 մարդու նվիրատվությունից պատրաստվում է ընդամենը մեկ կեղծամ, իսկ «Locks of Love»-ը 328 մազերի նվիրատվություններից ընդամենը մի կեղծամ է ստանում:
3 Հոմոֆոբիա

Բարի նպատակներով տոգորված բարեգործական ընկերությունները միշտ չէ, որ հանդուրժողական տրամադրվածությամբ են համակված լինում: Բազում բարեգործական ընկերություններ մինչ այժմ էլ հրաժարվում են նվիրատվություններ ընդունել այն մարդկանց կողմից, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Խտրականությունը տարբեր աստիճանների է լինում և տարբեր դրսևորումներ լինում: Այսպես օրինակ` «Ամերիկայի տղա սկաուտներ» ընկերությունը աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնք իրենց արձակուրդն անցկացրել են նույնասեռականների հանգստյան վայրերում: 103 տարվա պատմության ընթացքում միայն վերջին տարիներին է, որ այս ընկերությունը վերացրել է այն արգելքը, որի պատճառով նույնասեռականներին չէր թույլատրվում մուտք գործել սկաուտների շարքը:
4 Ահաբեկիչների ֆինանսավորում

Բարեգործական ընկերությունները ահաբեկչական կազմակերպությունների ամենամեծ հովանավորներն են հանդիսանում: Որոշ բարեգործական կազմակերպություններ, հավատացած լինելով, որ բարի գործ են կատարում, ի վերջո պարզում են, որ ակամայից ու առանց գիտակցելու իրենց նվիրատվություններով հովանավորել են ահաբեկիչների չարաբաստիկ գործերը:
Այդպիսի մի դեպք գրանցվել է Սաուդյան Արաբիայի մի իսլամիստական բարեգործական կազմակերպության հետ, որը 2.7 մլն. դոլար է առաջարկել աֆղանցի ջերմեռանդ գիտնականի, որպեսզի նա կարողանա այդ գումարով մզկիթ, ֆուտբոլային դաշտեր և դպրոց բացել Պակիստանում: Երբ բարեգործական կազմակերպությունը ստուգեց, թե ինչպես է առաջ ընթանում շինարարական գործընթացը և ինչպես են օգտագործվում իրենց նվիրաբերած ֆինանսական միջոցները, պարզվեց, որ ոչ մի դպրոց, մզկիթ կամ ֆուտբոլային դաշտ չի կառուցվել: Դեռ ավելին, պարզվել է, որ ոչ մի աֆղան գիտնական էլ չի եղել, և իրենցից պարզապես խաբեությամբ գումար են կորզել: Թեպետ դա երբեք էլ չի ապացուցվել, այնուամենայնիվ ընկերությունը կասկածում է, որ բարեգործական նպատակներով տրամադրված իրենց գումարն օգտագործվել է ահաբեկչական ընկերություններին ֆինանսավորելու համար: Փաստը մնում է փաստ, որ այդ գումարը այդպես էլ չծառայեց բուն բարեգործական նպատակին:
Սակայն կան նաև բարեգործական ընկերություններ, որոնք ավելի շատ ահաբեկիչների գործընկերներ, քան թե զոհեր են հիշեցնում: Պարզվել է, որ «Գլոբալ օժանդակության ֆոնդը»-ը` ԱՄՆ-ի ամենախոշոր իսլամական բարեգործական ընկերություններից մեկը, սերտ կապեր ուներ Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ: Ասում են, որ «Բարեգործության միջազգային հիմնադրամ»-ը` Չիկագոյում գտնվող բարեգործական ընկերությունը, աջակցել է չեչենների` Ռուսաստանում ծավալած ահաբեկչական գործողություններին, այդ թվում Բեսլանում 335 դպրոցականների և ծնողների սպանությանը:

Մենք մեր սիրելի կենդանիներին վստահում ենք կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բարեգործական ընկերություններին, որովհետև նրանք նախատեսված են կենդանիներին պաշտպանելու և ոչ թե նրանց սպանելու համար: Այնուամենայնիվ, որոշ խոշոր բարեգործական ընկերություններ այս կերպ չեն կարծում: «PETA»-ն, կնեդանիներ շահագործման դեմ պայքարող բարեգործական կազմակերպությունը, արդեն իսկ բավականին հակասական համբավ է ձեռք բերել իրենց կազմակերպած մերկ բողոքի ակցիաների և սպառողների բոյկոտի պատճառով: Նրանց մեջքին կանգնած են մի շարք աստղեր, ովքեր աջակցում են PETA –ի` կենդանիների հանդեպ դաժանության դեմ ուղղված արշավներին: Այս կազմակերպության անդամները 1980-ականներից ի վեր բուռն քննադատել են կենդանիների դեմ դաժան վերաբերմունքը:
Մարդիկ արդեն իսկ գիտեն, որ PETA-ն հայտնի է իր խելացնոր արարքներով, սակայն նրանք հավանաբար չէին ակնկալում, որ 2011 թ.-ին PETA-ն սպանել է իրենց խնամքին հանձնված կենդանիների 96 տոկոսին: Ստացվում է, որ 2,124 կենդանիներից սպանվել է 2,216-ը: Միաժամանակ, հարկ է նշել, որ այս կենդանիներից միայն յոթն են հանձնվել ընտանիք որդեգրման համար: Փաստորեն, 11 տարվա ընթացքում, PETA-ն սպանել է մոտավորապես 30000 ընտանի կենդանի, որոնք հանձնված են եղել նրա հոգածությանը: Այս կենդանիները անբուժելի կամ վարակիչ հիվանդություններով հիվանդ չեն եղել: Դրանց մեծ մասը միանգամայն առողջ են եղել:
Ամենավհատեցնողն այն է, որ PETA-ն միակ կազմակերպությունը չէ, որ այս կերպ է վարվում: RSPCA կազմակերպությունը 2011 թ.-ին սպանել է 3,400 առողջ կենդանիների: 4 տարվա ընթացքում RSPCA-ն սպանել է իրենց հոգածության ներքո գտնվող կենդանիների 46 տոկոսին: Անցած հունվարին նրանք սպանել են 43 ոչխարների: