Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան


23:22 , 8 ապրիլ, 2026
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով: Հանդիպումները վաղը կշարունակվեն: