Լուլուն ՔՊ-ին է մեղավոր կարգել
16:22 , 8 ապրիլ, 2026
Մեկնաբանելով ընդդիմության ջանքերը՝ ժողովրդին խելքի բերելու ու մարդկանց օգնելու, որ չընկնեն Նիկոլի 10000 դրամանոց թակարդը (խոսքը թոշակների բարձրացման մասին է)՝ ԱԺ ամբիոնից հոխորտացող Լուլուն ՔՊ-ին մեղադրել է այն բանի համար, որ քաղաքացիներն իրոք հավատացել են ընդդիմությանը և անհանգստացել: Ըստ Լուլուի՝ ժողովուրդն ընդդիմութանն է հավատում, քանի որ 5 տարվա ընթացքում ՔՊ-ին չի հաջողվել «թուրք-դավաճան» դիսկուրսից դուրս գալ:
Բայց Լուլուի մոտ հարց չի՞ ռաջանում՝ ինչո՞ւ այդպես էլ իրենց չի հաջողվել այդ դիսկուրսից դուրս գալ, կամ ինչո՞ւ է ժողովուրդն ընդդիմութանը հավատում: Նիկոլին չեն հավատում, քանի որ մարդիկ խոտ չեն ուտում, ու շատ լավ գիտեն Նիկոլի խոսքերի աժեքը՝ սկսած առնվազը 44-օրյայից, երբ «տագդիգագան» Արծրունը խոստանում էր փատացի լողանալ Կասպից ծովում, մինչդեռ հետո պարզվեց՝ թուրքերը մտել են Սև լիճ: Նկատենք, որ ՔՊ-ին չի հաջողվել դուրս գալ վերոհիշյալ դիսկուրսից, քանի որ Նիկոլն այլընտրանք չի թողել. նրա ապրած ամեն մի օրն աղետ է եղել ու է հայ ժողովրդի գլխին՝ լի դավաճանություններով, հայաուրացությամբ ու թրքանպաստ որոշումներով: Ի՞նչ էր ուզում Լուլուն, ուզում էր՝ քաղաքակն ուժերը կարևորը թողնեին ու ընկնեին երկրորդականի հետևի՞ց:
Ոչ մի խելքը գլխին արարած չի կարող հավատ տածել Նիկոլի հանդեպ, նույնիսկ ՔՊ-ականները՝ նրանք, ովքեր երեկ ու այսօր մտել ու մտնում են Նիկոլի ուղիղ աղիքը, և սրանում համոզվելու համար պետք է ընդամենն ուսումնասիրել ասենք նույն «Շիշ Բռնողի» քաղաքական ճակառագիրը: