Emedia.am-ը գրում է.
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների գտնում են, որ ամուսնական զույգերի մոտ ընտանեկան երջանկությունն ու համերաշխությունը մի շարք դեպքերում փոխկապակցված է գենետիկ գործոնի հետ:
Ինչպես գրում է Medportal.ru-ն, վկայակոչելով գիտական ուսումնասիրության արդյունքները, « 5-HTTLPR» գենը, որը նաև հայտնի է «երջանկության գեն» անվամբ, պատասխանատու է սերոտոնինի «ուրախության հորմոնի» տեղաշարժի համար:
Համապատասխան դիտարկումներն իրականացվել են 156 զույգի մոտ տևական գիտափորձի ընթացքում: 20 տարի տևացած գիտափորձում մասնակցած զույգերը նաև ինքնուրույն աշխատել են լաբորատորիաներում: Իրականացվել է, ոչ միայն նրանց գենային դիտարկումներ, այլ հոգեբանական:
Մասնավորապես մասնակիցների 17 տոկոսը իրենց ծնողներից ժառանգել է 5-HTTLPR գենի կարճ տարբերակը: Նման գենային կոդով մարդիկ հակված են եղել գնահատելու անմիջական սեռական կյանքը, միաժամանակ շատ ծանր են տանում ոչ առողջ մթնոլորտը տան՝ ընտանիքի ներսում:
Իսկ ահա նույնի գենի երկար տարբերակի «տերերը», չնայած նրան, որ կյանքին ավելի թեթև են նայում, սակայն և մեծ ջանքեր չեն գործում, երբ ընտանիքում որևէ հարցեր չեն դասավորվում այնպես, ինչպես ակնկալվում էր: Վերջիններս նաև մշտապես ավելի գոհունակ են կյանքից: