Քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջների մակարդակն արդեն «պլինտուսի» մակարդակի է


10:39 , 9 հոկտեմբեր, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ


Իջել է, իրոք իջել է քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջների մակարդակը: Այն արդեն «պլինտուսի» մակարդակի է…Ներկա ստեղծված չափանիշներով, եթե գնահատենք, ապա պետք է քաղաքական գործիչ համարենք նաև Լֆիկի կանանց մատյան գնդի անդամներին, ընդդիմադիր ուժերի ԲՏՌ-ներին, հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ դրոշ ու լոզունգ բռնող, «երեք մանեթանոց» լացողների նման գոռգոռացող լաչառ կանանց գվարդիայի առաջամարտիկներին…Դե «դուխով են» էլի…
Շատերին թվում է, որ լավ քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ունեն անկանխատեսելի հոգեխառնվածք, անհավասարակշիռ բնավորություն, անպայման լկտի գոռումգոչում են, լաչառություն անում, ամոթները կորցրած ուր ասես, որտեղ ասես, երբ ասես հայհոյում են իշխանություններին:
Մինչդեռ քաղաքական գործիչը դա խելացի, ողջախոհ, կայացած, կենսափորձով, բազմակողմանի զարգացած, սթափ դատող, պետության, հայրենիքի ապագայով և հեղինակությամբ մտահոգված անձն է… Ունեն նման արժանիքներ մերօրյա «քաղաքական գործիչները»?... Իհարկե ոչ: Եթե կան էլ, հավանաբար մեկ ձեռքի մատերն էլ հերիք են նրանց թվարկելու համար:
Զարուհին քաղաքական գործիչ?... Նա լավագույն դեպքում միջին մեծության ֆիրմայի իրավաբան կարող է աշխատել`ընդամենը…