10:34 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այն շրջանները, որոնցում թռչող ինքնաթիռների աղմուկի մակարդակը բարձր է, բնակիչները ենթարկվում են սրտային հիվանդությունների առաջացման ռիսկի՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3.5 մլն մարդկանց տվյալները, որոնք ապրում են Լոնդոնի արևմուտքում՝ «Հիթրոու» օդանավակայանի հարևանությամբ:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ վերոնշյալ գոտիներում բնակիչների՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով հիվանդանոց ընկնելու կամ մահանալու հավանականությունը 10-20%-ով ավելի է միջին վիճակագրական ցուցանիշից:
British Medical Journal ամսագրում տպագրված զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ուժեղ աղմուկը նպաստում է մարդկանց զարկերակային ճնշման բարձրացմանը: