10:26 , 9 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը:
Մինչև 18 տարեկանների պայքարում հայ շախմատիստը վերջին մրցափուլից առաջ վաստակել էր 6,5 միավոր և կես միավոր էր զիջում առաջատարին`Վլադիմիր Ֆեոդոսովին: Վերջինս հետ մրցամարտում հաղթանակի դեպքում` հայ շախմատիստը կշրջանցեր ռուսաստանցուն :
Ցավոք, մրցակցին հաջողվեց հասնել իր համար ձեռնտու խաղաղ արդյունքի և 7,5 միավորով նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հովհաննես Գաբուզյանն իր օգտին գրանցեց 7 միավոր և գրավեց երկրորդ տեղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ