10:19 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկյան Microsoft ընկերությունը կիբերանվտանգության հարցերով մասնագետին ավելի քան 100 հազար դոլար կվճարի այն բանի համար, որ նա ընկերության ծրագրային ապահովման անվտանգության համակարգում խոցելիության է գտել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ջեյսմ Ֆորշոուն կիբերանվտանգության հարցերով մասնագիտացած Context Information Security լոնդոնյան ընկերությունում գլխավորել է հետազոտական նախագիծը, որի շրջանակում նրան հաջողվել է խոցելիություն հայտնաբերել Windows օպերացիոն համակարգում:
Խնդրի հայտնաբերումը թույլ կտա Microsoft-ին զարգացնել պաշտպանությունը անվտանգության սպառնալիքների մի ողջ շարքի դեմ: Ֆորշոուն ևս մոտ 10 հազար դոլար կստանա Internet Explorer 11 դիտարկիչի դեմո տարբերակի անվտանգության համակարգում սխալի հայտնաբերման համար: