Երբ են երեխաները սկսում հասկանալ՝ ինչ է սարկազմը


09:58 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Որքան լավ է երեխան զգում մեկ այլ մարդու և նրա ապրումներին մասնակից լինում, այնքան նրա համար հեշտ է հասկանալ սարկազմը: Այս փաստը պարզել են կանադացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Frontiers in Psychology պարբերականում:

Հետազոտողները նշում են, որ երեխաները սկսում են հասկանալ՝ ինչ է սարկազմը հիմնականում 6-8 տարեկանում` հատկապես «դե, շնորհակալություն», «գերազանց է» և նման արտահայտությունները: Այնուհանդերձ, որոշ երեխաներ դժվարությամբ են ըմբռնում սարկազմով ենթատեքստը:

Փորձին մասնակցել է 31 երեխա: Արդյունքում պարզվել է, որ էմպատիկ ունակությամբ երեխաները ավելի հստակ են մատնանշել «սարկազմային» հերոսներին: