09:36 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կատուները ոչ միայն չեն սիրում, երբ իրենց շոյում են, այլև այդ ժամանակ սթրես են ապրում: Գիտնականների այս եզրահանգումը հրապարակվել է ամերիկյան Physiology anf Behavior ամսագրում:
Ինչպես պարզել են Բրազիլիայի, Ավստրիայի և Բրիտանիայի գիտնականները, նման դեպքերում կատուների օրգանիզմում արտադրվում է սթրեսի հորմոն՝ կորտիզոլ:
«Մենք հանգել ենք այն եզրակացության, որ ավելի մեծ սթրես են ապրում այն կատուները, որոնց թեև դուր չի գալիս, բայց, այնուամենայնիվ, թույլ են տալիս շոյել իրենց»,- ասել է հետազոտության հեղինակներից Դենիել Միլսը: