19:08 , 2 ապրիլ, 2026
Թորոսյան Արսենը հայտարարել է, որ օրենքների նախագծերի փաթեթ են ուղարկել ԱԺ, որով հանվում է տարիքային շեմն այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են պետական սեկտորում՝ բացառությամբ դատաիրավական ու ուժային կառույցների. այլևս 65 տարին լրանալուն պես մարդիկ ստիպված չեն լինի դառնալ գործազուրկ, թոշակի գնալ:
Սա ևս յուրատեսակ ընտրակաշառք է. այն բոլոր բարեփոխումները, որոնք պետք է արվեին ավելի վաղ, այն հաճելի անակնկալները, որոնք պետք է մատուցվեին հասարակությանը դեռ տարիներ առաջ, արվում ու մատուցվում են հիմա: Շաբաթներ հետո ընտրություններ են, ուստի ՔՊ-ում որոշել են, որ եթե հենց այս շրջանում իրենց ճիշտ պահեն ու քաղաքացիներին «շոյեն», ավելի շատ ձայներ կհավաքեն:
Թե ինչպես կազդի այս որոշումը աշխատաշուկայի կամ ասենք երիտասարդ կադրերի առաջխաղացման կամ ներգրավման վրա, հարցի մյուս կողմն է, իհարկե, բայց ՔՊ-ում որոշել են շատ չխորանալ ու գազ տալ պոպուլիզմին. թոշակների բարձրացումին հաջորդում է այս քայլը, ինչը շատերը գնահատելու են դրական:
Մյուս կողմից, սակայն, նման ճչացող վարքը կարող է նույնիսկ վնասակար լինել ՔՊ-ի համար. նրանք, ովքեր մտածել սիրում են, կանեն համապատասխան եզրահանգոմներ, ուղղակի այլ հարց, թե հայ հանրության քանի տոկոսն է սիրում մտածել ու ճիշտ կողմնորոշվել: