«Հրապարակ». Կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երևանի կոմիտեում, չեն հանդարտվում


08:15 , 9 հոկտեմբեր, 2013

«Այստեղ պատրաստվում են մինչև հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել՝ ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար։ Բանն այն է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, և, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»։

Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին՝ երևանցիներին, դուր չի գալիս։ Սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերային հավաք անել՝ շոշափելու շարքերի տրամադրությունները։ Բանն այն է, որ կոմիտեի ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու, ուղարկելու Բյուրո, իսկ ընկերային հավաքը՝ ոչ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: