Չարենցավանի դատարանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ մի քանի կարգադրիչներ վնասվածքներ են ստացել


20:23 , 1 ապրիլ, 2026

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։