08:08 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ադրբեջանում մեկնարկում են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը կսկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 07.00-ին): Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 19.00-ին: Ընտրությունների հետ կապված՝ ԿԸՀ-ն ստեղծել է 5273 մշտական և 219 ժամանակավոր ընտրատեղամասեր:
Քվեարկությանը մասնակցել կարող է 5 145 000 ընտրող:1000 ընտրատեղամասերում տեղադրվել են վեբ տեսախցիկներ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս տարի քվեարկության ընթացքին հնարավոր է հետևել բջջային սարքերով:
Ընտրությունների ընթացքին կհետևի 52 հազար դիտորդ, որից 1400-ը՝ օտարերկրացի:
Թեկնածուները 10-ն են: Ինչպես սպասվում է՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը կվերընտրվի երրորդ ժամկետում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ալիևը պաշտոնավարում է 2003 թվականից:
Ադրբեջանը, ի տարբերություն հետխորհրդային պետությունների մեծամասնության, հանդիսանում է ոչ թե ներկրող, այլ ածխաջրածին վաճառող երկիր: Ըստ այդմ՝ նավթի արդյունահանումը 2010-ին գրանցված պիկից հետո նվազում է: Մասնագետներն այդ միտումը համարում են անդառնալի, այնպես որ՝ գազային նախագծերն առաջին պլանում են: