Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ. հանդիպելու է Պուտինի հետ


16:17 , 31 մարտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: