Ֆիլիպ Կիրկորովը պատմել է Ալլա Պուգաչովայի երեխաների մասին


00:31 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Պուգաչովայի նախկին ամուսին և ընտանիքի մոտ ընկեր Ֆիլիպ Կիրկորովը լրագրողների հետ կիսվել է աստղային զույգի նորածին երկվորյակների մասին մանրամասներով: 

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 18-ին Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը ծնողներ են դարձել: Մոսկովյան ծննդատանը փոխնակ մայրն աստղային զույգի համար երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Տղան՝ Գարին, քրոջից մի քանի րոպե առաջ է ծնվել, նրա քաշը 2950 գ, իսկ հասակը 50 սմ է եղել: Իսկ աղջիկը՝ Ելիզավետան, 2400 գրամ է կշռել: 

Իհարկե, շատերն են ցանկանում ավելի շատ բան իմանալ նորածինների մասին: Heat.ru-ի որոշ հարցերի պատասխանել է Պուգաչովայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը, ով առաջիններից է տեսել երեխաներին: «Աղջիկը Ալլայի պատճենն է, իսկ տղան Մաքսիմին է նման: Իսկ երեխաներին մեզ ցույց չեն տվել, միայն տեսագրությունը: Երբ մենք նախօրեին հավաքվեցինք նշելու այդ ուրախալի իրադարձությունը, Գարին և Լիզան արդեն հանգստանում էին»,- լրագրողներին պատմել է Ֆիլիպը: