Հոլի Բերին և Օլիվյե Մարտինեսն իրենց որդուն յուրօրինակ անուն են տվել


23:44 , 8 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան մամուլը հայտնում է, որ դերասանուհի Հոլի Բերին և նրա ամուսին Օլիվյե Մարտինեսը ցանկացել են իրենց որդուն Քրիստիան անվանել, սակայն ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց փոխել են իրենց որոշումը` երեխային տալով յուրօրինակ և հազվադեպ հանդիպող Մացեո Ռոբերտ անունը: Տղայի համար երկրորդ անունն ընտրել է Օլիվյեն` ի պատիվ իր հոր: 

Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ տղային Մացեո պատահաբար չեն անվանել: Այն նշանակում է «Աստծո պարգև»: 

Հիշեցնենք, որ իր հարցազրույցներից մեկում 47-ամյա Հոլի Բերին խոստովանել էր, որ այդ հղիությունն իր համար անսպասելի էր: Դերասանուհին ասել էր, որ եթե այդպես է եղել, ուրեմն դա Աստծո կամքն էր: