Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին


21:29 , 27 մարտ, 2026

News.am-ը գրում է․

Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված եւ նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է նրա որդին։

«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։

Ըստ ոստիկանության, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Ալեն Սիմոնյանին հայհոյել էր Միքայել Մարգարյանը։ ԱԺ նախագահն էլ նրան էր հայհոյել։