Ինչպես համայնքային հողերը դարձան Կոնջորյանի հետ կապվող գործարարի սեփականությունը․ 8-րդ հարկ
15:30 , 27 մարտ, 2026
«8-րդ հարկ» փոդքասթի երկրորդ թողարկումը Աբովյան ի և Առինջ համայնքային հողերի սեփականաշնորհման, դրանց կառուցապատման և պաշտոնյաների կողմից այդ շենքերում գույք գնելու մասին է։ Փոդքասթ ում «Հետքի» հրապարակումները քննարկում են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, լրագրողներ Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը։