Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ


10:54 , 27 մարտ, 2026

Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն ուժեղացված ռեժիմով իրականացնում են մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ