22:24 , 8 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Երանոսյանը, իր կողմից վարած՝ Opel մակնիշի, 34 MO 860 համարանիշի ավտոմեքենայով, Երևան –Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել, դեռևս անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել, ում՝ քիչ առաջ, ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Էջմիածնի բաժին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ