22:00 , 8 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Իլին Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի էկրանավորման մեջ կմարմնավորի գլխավոր հերոսուհու մորը՝ Կառլային, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Կառլան այն ուսանողուհու մայրն է, որը սիրահարվում է 27-ամյա միլիարդատեր Քրիստիան Գրեյին:
Ջենիֆեր Իլին հայտնի է դարձել Ջեյն Օսթինի «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպի հիման վրա 1995 թ. նկարահանված բրիտանական հեռուստաֆիլմում իր դերով, որի համար նա BAFTA մրցանակ է ստացել:
Իլին նկարահանվել է նաև «Թագավորը խոսում է», «Ուայլդ», «Մարտյան խաղեր» ֆիլմերում:
Ֆիլմը, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր Ջոնսոնն է, մեծ էկրաններին կցուցադրվի 2014 թ. օգոստոսի 1-ին:
Բեսթսելլեր դարձած վեպը պատմում է միլիարդատիրոջ ու 22-ամյա ուսանողուհու՝ Անասթեյշա Սթիլի ոչ հեշտ հարաբերությունների մասին: