Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա


19:50 , 8 հոկտեմբեր, 2013

Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրաPanorama.am-ը գրում է.

Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում ահաբեկիչները նռնակ են նետել ոստիկանական տեղամասի վրա, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով պակիստանյան ԶԼՄ-ներին:

Ըստ աղբյուրի` վիրավորների մեջ կան նաև ոստիկաններ: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Հանցագործները փախուստի են դիմել մոտոցիկլներով: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ